+

Բոլոր հարցերի և առաջարկների համար խնդրում ենք դիմել մեզ support@rgam.am


ՊԱՏՎԵՐ

Ընտրեք ձեր ապրանքը և կապ հաստատեք նշված հեռախոսահամարով կամ WhatsApp- համարով `պատվերը հաստատելու համար

ԱՌԱՔՈՒՄ

Պատվերի առաքման մանրամասները կարող եք ճշտել նշված հեռախոսահամարի միջոցով

ՎՃԱՐՈՒՄ

Երբ պատվերն ընդունված է, վճարումը կարող եք կատարել՝ Երևանում առաքման դեպքում՝ կանխիկով, նվեր քարտի կամ կրեդիտ քարտի միջոցով, և Երևանից դուրս առաքման դեպքում՝ տրամադրված օնլայն լինկով



Հաճախակի տրվող հարցեր



ԻՆՉՊԵ՞Ս ՏԵՂԱԴՐԵԼ ԱՌՑԱՆՑ ՊԱՏՎԵՐ

Ընդհամենը 4 հեշտ քայլ և ձեր պատվերն

իրականացված է:
1. Սեղմեք ձեր նախընտրած ապրանքանիշի կատալոգը (հետևեք վերը նշված բրենդերի հղումներին կամ այցելեք տվյալ բրենդի պաշտոնական կայք, օրինակ, www.zara.com www.massimodutti.com www.bershka.com www.oysho.com www.zarahome.com www.stradivarius.com www.pullandbear.com ընտրելով երկիրը՝ Հայաստան և թերթեք ապրանքները` ծանոթանալու համար տեսականուն:
2. Ընտրեք ձեր նախընտրած ապրանքը/ները և գրանցեք կամ պահպանեք ապրանքի անվանումը, շտրիխ կոդը, գինը և ձեր ուզած չափսը: Կապ հաստատեք մեզ հետ www.rgam.am կայքում առկա տվյալ բրենդի նշված հեռախոսահամարներով` հեռախոսազանգի կամ Whatsapp հաղորդագրության միջոցով, և տրամադրեք ապրանքի մանրամասները, որպեսզի ստուգենք ձեր ընտրած ապրանքների առկայությունը: Մենք հասանելի ենք ամեն օր, ժամը 10:00-20:00:
3. Առկայության դեպքում մենք կհաստատենք ձեր ընտրած ապրանքները և արդեն իսկ կարող եք ձևակերպել պատվերը: Առաքումը կիրականացվի Երևանում՝ 1-3 օրվա ընթացքում և Երևանից դուրս՝ շրջաններում՝ 10 օրվա ընթացքում:
4. Մենք կառաքենք ձեր պատվերը մինչև ձեր տուն կամ նշված հասցե: Խնդրում ենք հիշել, որ Երևանում առաքման համար վճարումը պետք է իրականացնել առաքման ժամանակ՝ կանխիկով, կրեդիտ/դեբետ քարտի կամ Նվեր Քարտի միջոցով, իսկ շրջաններում՝ միայն օնլայն վճարման միջոցով, որի վճարային լինկը կստանաք մեր աշխատակիցների կողմից օնլայն պատվերը ձևակերպելու ընթացքում:

ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՏՎԻՐԵԼ ՀԵՌԱԽՈՍԱԶԱՆԳԻ ՄԻՋՈՑՈՎ

  • Խնդրում ենք զանգահարել տվյալ բրենդի նշված հեռախոսահամարին (վերևում յուրաքանչյուր բրենդի համար ներկայացված է), և մեր հաճախորդների սպասարկման աշխատակիցը կստանա Ձեր զանգը և կզբաղվի Ձեր պատվերով ու բոլոր ընթացիկ հարցերով:

ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՏՎԻՐԵԼ WHATSAPP- Ի ՄԻՋՈՑՈՎ
  • • Խնդրում ենք գրանցել և պահպանել նշված WhatsApp հեռախոսահամարը ձեր բջջային հեռախոսում (վերևում յուրաքանչյուր բրենդի համար նշված է) ` որպես նոր կոնտակտային համար: Հեռախոսահամարը ձեր բջջային հեռախոսում գրանցելուց և պահպանելուց հետո կարող եք մուտք գործել ձեր հեռախոսի WhatsApp բջջային հավելված և ուղարկել հաղորդագրություն՝ ներառելով ձեր պատվերն ու բոլոր առաջացած հարցերը: Մեր հաճախորդների սպասարկման բաժնի ներկայացուցիչները կզբաղվեն Ձեր պատվերով և WhatsApp-ի միջոցով կպատասխանեն բոլոր ընթացիկ հարցերին:

ՕՆԼԱՅՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԿԱ՞ Է ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԳՆՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓ:
  • Ոչ, դուք կարող եք ընտրել ցանկացած ապրանք, որն առկա է պահեստում:

ԱՌԿԱ՞ Է ԱՌԱՔՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ
  • Այո, առաքման վճարը Երևանում կազմում է 500 ՀՀ դրամ և Երևանից դուրս ամբողջ Հայաստանի տարածքով (շրջաններում) 1,200 ՀՀ դրամ

ՈՐՏԵ՞Ղ Է ԱՌԱՔՈՒՄԸ ՀԱՍԱՆԵԼԻ
  • Առաքումը հասանելի է Հայաստանի ամբողջ տարածքով:

ՈՐՔԱ՞Ն Է ԱՌԱՔՄԱՆ ՎՃԱՐԸ
  • Առաքման վճարը Երևանում կազմում է 500 ՀՀ դրամ և Երևանից դուրս՝ շրջաններում կազմում է 1,200 ՀՀ դրամ

ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԱՌԱՔՄԱՆ ՀԱՄԱՐ
  • Մեր սուրհանդակային ծառայության բաժնի աշխատակիցներից կապ կհաստատեն ձեզ հետ` ձեր առաքումը պլանավորելու համար:

ԿԱ՞Ն ԱՌԱՔՄԱՆ ՆՇՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՆԵՐ
  • Մեր առաքման ծառայությունը հասանելի է ամեն օր, բացի Կիրակի օրվանից ՝ ժամը 12:00-ից մինչ ուշ երեկոյան 21:00

ԻՆՉՊԵ՞Ս ԵՄ ՏԵՂԵԿԱՆԱԼՈՒ ԱՌԱՔՄԱՆ ՀՍՏԱԿ ԺԱՄԻ ՄԱՍԻՆ
  • Մինչև առաքումը, մեր առաքման գործընկերը ձեզ հետ կապ կհաստատի՝ համաձայնեցնելու առաքման հարմար ժամերը:

ՈՐՔԱՆ Է ՏԵՎՈՒՄ ԱՌԱՔՈՒՄԸ
  • Ձեր պատվերը Երևանում կառաքվի պատվերի հաստատման պահից սկսյալ 1-3 օրվա ընթացքում և Երևանից դուրս՝ շրջաններում պատվերի հաստատման պահից 10 օրվա ընթացքում

Ի՞ՆՉ է ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՊԱՏՎԵՐԸ ՍՏԱՆԱԼԻՍ
  • Մենք կխնդրենք ներկայացնել ձեր ID քարտը կամ անձնագիրը, ուստի խնդրում ենք պահել այն պատրաստ և հասանելի:

ԻՆՉՊԵ՞Ս ՓՈՓՈԽԵԼ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՌԱՔՄԱՆ ԺԱՄԸ
  • Երբ ձեզ հետ կապ հաստատեն առաման ժամը հստակեցնելու համար, պարզապես տեղեկացրեք, որ այն հարմար ժամ չէ և հասանելի չեք, և փոփոխեք ու համաձայանցրեք նոր առաքման ժամ:

ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ԱՅԼ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼ ԻՄ ՊԱՏՎԵՐԸ
  • Այո, հնարավոր է: Նա պարզապես պետք է ներկայացնի ձեր բնօրինակ ID քարտը կամ անձնագիրը, պատվերը ստանալիս:

ՊԱՏՎԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԻՆՉՊԻՍԻ՞ ՀՆԱՐԱՎՈՐ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ ԿԱՆ
  • Երևանում առաքումը ստանալիս դուք կարող եք վճարել կանխիկով կամ օգտագործելով ձեր Visa կամ Mastercard դեբետային կամ կրեդիտ քարտը (ինչպես նաև Maestro և Amex քարտերը), ինչպես նաև մեր կազմակերպության Նվեր Քարտը
  • Շրջաններում առաքումը ստանալիս դուք կարող եք վճարել միայն օնլայն լինկի միջոցով, որը կտրամադրվի ձեզ մեր աշխատակիցների կողմից պատվերն իրականացնելիս

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԸ ՆԵՐԱՌՈՒ՞Մ ԵՆ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ (ԱԱՀ)
  • Այո, կայքում առկա բոլոր ապրանքների գները ներառում են ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ):

ԱՊՐԱՆՔԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԵՎ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
  • COVID-19 համաճարակային պայմաններից և Արտակարգ Դրության ռեժիմից ելնելով, բոլոր փոխանակումներն ու վերադարձները կարող են իրականացվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված փոխանակման ու վերադարձի կանոններին և պահանջներին համապատասխան.

1. Երևան քաղաքում կատարված առաքումների համար միայն մեր խանութ-սրահներում՝ էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրի թողարկումից 14 օրացուցային օրվա ընթացքում, և գումարի վերադարձը կիրականացվի միայն կանխիկով:

2. Երևանից դուրս կատարված առաքումների համար մեր խանութ-սրահներում, ինչպես նաև մեր գործընկերոջ կողմից տրամադրվող առաքման ծառայության միջոցով (ուշադրություն, ծառայությունը հանդիսանում է վճարովի ծառայություն, որի արժեքն է 2000 (երկու հազար) ՀՀ դրամ, որը վճարվում է առաքման ծառայությանը և ենթակա չէ վերադարձի)՝ էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրի թողարկումից 17 օրացուցային օրվա ընթացքում, և գումարի վերադարձը կիրականացվի այն եղանակով, ինչպես որ վճարվել է:

Դրույթներ և Պայմաններ

1. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ.
Սույն կայքում ցուցադրված ապրանքների համար առաքման ծառայությունը հասանելի է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում:

2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄ.
Պատվիրելու նապատակով անհրաժեշտ է հետևել թելեսեյլս գնման ընթացակարգին և կապվել խանութ-սրահի հետ նշված հեռախոսահամարով զանգահարելու կամ WhatsApp հավելվածով կապվելու միջոցով ինչպես նշված է Գնումների Ուղեցույցում:

3. ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ.
Ապրանքների պատվերները կախված են հասանելիությունից(առկայությունից): Դրան համապատասխան, եթե խնդիրներ կան ապրանքի մատակարարման կամ այն այլևս առկա չէ պահեստում, մենք իրավունք ունենք Ձեզ առաջարկել տվյալ ապրանքին փոխարինող ապրանք, որը կարող է լինել ավելի բարձր որակի կամ գնի և որը դուք կարող եք պատվիրել դրանց վճարելով գնային տարբերությունը: Եթե դուք չեք ցանկանում պատվիրել փոխարինող ապրանքները, մենք կվերադառձնենք ձեր կողմից վճարված գումարը:

4. ՊԱՏՎԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԵՐԺՈՒՄ.
Մենք իրավունք ուենեք ցանկացած պահի Կայքից հեռացնել ցանկացած ապրանք, կամ փոփոխել ցանկացած նյութ կամ բովանդակություն: Չնայած նրան, որ մենք միշտ ամեն հնարավորը անելու ենք բոլոր պատվերների կատարման համար, կարող են լինել բացառիկ իրավիճակներ որոնք ստիպում են մեզ մերժել պատվերի կատարումը պատվերի հաստատումը հեռախոսակապի կամ հավելվածի միջոցով ստանալուց հետո: Մենք իրավունք ունենք անելու դա ցանկացած պահի: Մենք ձեր կամ ցանկացած այլ երրորդ անձի նկատմամբ պատասխանատվություն չենք կրում Կայքից ապրանք, նյութ կամ բովանդակություն հեռացնելու կամ փոփոխելու համար, ինչպես նաև պատվերի կատարման մերժման համար, այդ թվում երբ Պատվերի հաստատումը ուղարկվել է ձեզ կամ դուք տեղեկացել եք դրա մասին:

5. ԱՌԱՔՈՒՄ,
Անկախ վերոնշյալ 5-րդ կետով սահմանվածի և բացառությամբ արտասովոր հանգամանքների՝ այդ թվում ֆորս մաժորային, մենք կջանանք ուղարկել յուրաքանչյուր Առքման ցանկում նշված ապրանքներից բաղկացած պատվերը հաշիվ ապրանքագրում նշված օրվանից եռորյա ժամկետում: Այդուհանդերձ, ձգձգումներ կարող են տեղի ունենալ անկանխատեսելի իրավիճակների կամ առաքման տարածքի հետ կապված: Եթե ինչ-որ պատճառով մենք չենք կարող իրականացնել առաքումը առաքման օրվա դրությամբ, մենք ձեզ կտեղեկացնենք այդ մասին տալով հնարավորություն ընտրելու առաքման մեկ այլ օր կամ չեղարկելու պատվերը վճարված գումարի ետ վերադարձի իրավունքով: Սույն Պայմանների իմաստով «Առաքում»-ը համարվում է կատարված սկսած այն պահից երբ դուք կամ ձեր կողմից նշված այլ երրորդ անձ ֆիզիկապես ստանում է առաքումը, որը հաստատվում է ստացականի ստորագրմամբ՝ ձեր կողմից նշված հասցեում:

Ուշադրություն,
Առաքման համար գանձվում է վճար՝ Երևան քաղաքի տարածքում առաքման դեպքում՝ 500 (հինգ հարյուր) ՀՀ դրամ, իսկ Երևան քաղաքից դուրս՝ 1200 (մեկ հազար երկու հարյուր) ՀՀ դրամ, որը ենթակա չէ վերադարձման և վճարվում է առաքման ծառայությանը:

6. ԱՊՐԱՆՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՌԻՍԿԻ ԵՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄ.
Առաքման պահից սկսած ապրանքների նկատմամբ պատասխանատվությունը փոխանցվում է ձեզ:
Ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքը անցնում է Ձեզ երբ Մենք ամբողջությամբ ստանանք վճարման ենթակա գումարներ, այդ թվում առաքման ծախսերը կամ առաքման պահին, եթե Առաքումը տեղի է ունենում ավելի ուշ ամսաթվին:

7. ԳԻՆ ԵՎ ՎՃԱՐՈՒՄ.
Ապրանքի գինը Կայքում հասանելի գինն է, բացառությամբ ակնհայտ սխալ գների: Չնայած մենք գործադրում ենք բոլոր ջանքերը ապահովելու Կայքում առկա գների ճշտությունը, այդուհանդերձ սխալներ կարող են տեղի ունենալ: Եթե մենք բացահայտենք ապրանքներից որևէ մեկի գնի սխալ, մենք ձեզ անհապաղ կտեղեկացնենք այդ մասին տալով հնարավորություն հաստատելու Ձեր պատվերը ճիշտ գնով կամ չեղարկելու այն: Եթե մենք չենք կարողանում կապ հաստատել Ձեզ հետ ապա պատվերը կհամարվի չեղարկված և բոլոր վճարված գումարները կվերադարձվեն Ձեզ: Մենք պարտավորություն չենք կրում սխալ ցածր գնով վաճառելու Ձեզ որևէ ապրանք: Կայքում գները ներառում են ԱԱՀ, բայց չեն ներառում առաքման վճարները որոնք գումարվում են ամբողջական գնին ինչպես նշված է մեր Գնումների ՈՒղեցույցում: Գները կարող են ցանկացած պահի փոփոխվել: Բացառությամբ վերոնշյալ դեպքերի, փոփոխությունները չպետք է ազդեն այն պատվերների վրա որոնց համար ուղարկվել է Պատվերի Հաստատում:

8. ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ.
Ուժի մեջ գտնվող օրենսդրությանը համապատասխան, Կայքի միջոցով կատարվող բոլոր գնումները ենթակա են Ավելացված Արժեքի Հարկով (ԱԱՀ) հարկման:

9. ՎԵՐԱԴԱՐՁԻ և ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳ.
Դուք իրավունք ունեք վերադարձնել կամ փոխանակել գնված՝ պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը, դրա ստացման [գնման] օրվանից սկսած 14 [օրացույցային] օրվա ընթացքում:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Պատշաճ որակի ապրանքը ենթակա է փոխանակման կամ վերադարձման հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության պարագայում՝
1. բնօրինակ հաշվիչ-դրամարկղային մեքենայի (ՀԴՄ) կտրոնների կամ հաշիվ ապրանքագրերի առկայություն,
2. ապրանքները չեն օգտագործվել,
3. պահպանված են Ապրանքների ապրանքատեսքը, սպառողական հատկանիշները, կապարակնիքները, ապրանքային պիտակները.

Ա. Ապրանքները վերադարձվում կամ փոխանակվում են վաճառված գնի հիման վրա: Բանկային քարտի, նվեր կամ բոնուս քարտերի, ինչպես նաև ցանկացած այլ անկախիկ եղանակով կատարված գնումների դեպքում ապրանքների վերադարձը խանութ-սրահներում կատարվում է միայն տվյալ ապրանքների գնման համար օգտագործված քարտի ներկայացման դեպքում:

Բ.Հիգիենիկ նկատառումներից ելնելով, փոխանակման կամ վերադարձի ենթակա չեն ներքնազգեսը և լոգազգեստը՝ որոնք իսկզբանե չունեն պաշտպանիչ շերտ, պարֆյումերակոսմետիկական արտադրանքը, ինչպես նաև ՀՀ կառավարության 2002 թվականի թիվ 77 որոշմամբ սահմանված ցանկում ներառված ապրանքները։

Գ. ՀՀ տարածքից դուրս գնված ապրանքները ՀՀ-ում փոխանակման կամ վերադարձի ենթակա չեն։

ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆ
Հաշվի առնելով Կորոնավիրուս (COVID-19) համավարակով պայմանավորված խնդիրները, գնված ապրանքների վերադարձի կամ փոխանակման համար սահմանված ժամկետները սկսելու են հաշվարկվել խանութ սրահի բացման օրվանից:

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ և ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻՑ ԴՈՒՐՍ ԱՌԱՔՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ և ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝

Երաևն քաղաքում կատարված Առաքումների համար գործում է խանութ-սրահ վերադարձման կարգը: Դա ենթադրում է, որ առաքված ապրանքի փոխանակումը և վերադարձը, Երևան քաղաքում, կատարվում է Գնորդի կողմից անձամբ՝ բրենդային խանութ-սրահ մոտենալու միջոցով: Վերադարձի և փոխանակման համար սահմանվում է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ժամկետային սահմանափակումը:

Երևան քաղաքում կատարված առաքումների վերադարձման դեպքում գումարը վերադարձվում է կանխիկ՝ Ընկերության խանութ սրահում, անկախ վճարման եղանակից:

Երևան քաղաքից դուրս Առաքումների դեպքում, վերադաձի և փոխանակման համար սահմանվում է 17 օրացույցային օրվա ժամկետ, որը հաշվարկվում է հաշիվ ապրանքագրի դուրս գրման (այդ թվում էլեկտրոնային տարբերակով) օրվանից:

Երևան քաղաքից դուրս կատարված առաքումների վերադարձի համար գործում է հետևյալ երկու կարգը՝
1. Անձամբ խանութ-սրահ մոտենալու միջոցով՝ պահպանելով վերոնշյալ Ընդհանուր և Հատուկ պայմանների վերաբերելի կարգերը, և/կամ
2. Մեր գործընկերոջ կողմից տրամադրվող առաքման ծառայության միջոցով (ուշադրություն, ծառայությունը հանդիսանում է վճարովի ծառայություն որի արժեքն է 2000 (երկու հազար) ՀՀ դրամ, որը վճարվում է առաքման ծառայությանը և ենթակա չէ վերադարձի):

Վերադարձվող կամ փոխանակվող ապրանքները ենթարկվում են զննության որը կարող է տևել ստացման պահից 2-7 օր: Այն պարագայում, երբ զննության արդյունքում պարզվում է, որ ապրանքը ենթակա է/չէ վերադարձման այդ մասին տեղեկացվում է գնորդը: Տեղեկանալուց հետո Գնորդը ունի 30 օրացույցային օր ժամանկ Ապրանքը խանութ-սրահից ստանալու համար: Գնորդը համաձայնում է, որ նշված ժամկետի ավարտից հետո ապրանքը ոչնչացվում է և Ընկերությունը պատասխանատվություն չի կրում նշված ժամկետի բացթողնման պատճառով ոչնչացված ապրանքի համար:

Երևան քաղաքից դուրս կատարված գնումների պարագայում, ապրանքի վերադարձման դեպքում գումարի վերադարձը կատարվում է ճիշտ նույն մեթոդով ինչպես որ կատարվել է վճարումը:

10. ԽՈՏԱՆՈՎ ԱՊՐԱՆՔԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ
Եթե դուք գտնում եք, որ առաքման պահին ապրանքը այնպիսին չէ ինչպես նախատեսված է Պայմանագրում, դուք պետք է անհապաղ կապ հաստատեք մեզ հետ, հատուկ ֆորմայի միջոցով՝ տրամադրելով ապրանքի մանրամասները և վնասվածքի նկարագիրը: Դուք կարող եք նաև ուղարկել մեզ էլ. Նամակ support@rgam.am հասցեին:
Եթե խոտանը կամ վնասվածը հաստատվում են վերադարձված ապրանքի վրա, մենք Ձեզ կվերադարձնենք ամբողջ գումարը, ներառյալ առաքման ծախսերը: Գումարը միշտ կվերադարձվի օգտագործելով նույն վճարման միջոցները որոնք դուք օգտագործել եք գնման համար:
Գործող օրենսդրությամբ ապահովվող իրավունքները, ամեն դեպքում, ապահովվում են:

11. ՄԵՐ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ
Մենք պատասխանատվությունչենք կրում Պայմանագրի իմաստով ենթադրվող մեր պարտավորությունների այնպիսի չկատարման կամ ոչ-պատշաճ կատարման, ուշացումով կատարման համար, որը արդյունք է մեր վերահսկողությունից դուրս գտնվող երևույթների («Ֆորս Մաժոր»):
Ֆորս Մաժորը ներառում է ցանկացած գործողություն, միջոցառում, իրադարձություն, իրականացման սխալ, միջադեպ որը մեր վերահսկողությունից դուրս է, ներառյալ, բայց չսահմանափակվելով, այդ թվում հետևյալը՝
Ա. Գործադուլ, լոքաութ կամ բողոքի այլ ձևեր,
Բ. Քաղաքացիական անկարգություններ, ապստամբություններ, ներխուժումներ, ահաբեկչական հարձակում կամ ահաբեկչական սպառնալիք, պատերազմ (հայտարարված կամ ոչ) կամ սպառնալիք կամ պատերազմի նախապատրաստում,
Գ. Հրդեհ, պայթյուն, փոթորիկ, ջրհեղեղ, երկրաշարժ, փլուզում, համաճարակ, համավարակ կամ ցանկացած այլ բնական աղետ,
Դ. Երկաթգծի, ծովային և օդային տրանսպորտի, շարժիչային կամ այլ հասարակական կամ մասնավոր տրանսպորտային միջոցի օգտագործման անհնարինություն,
Ե. Հանրային կամ մասնավոր հեռահաղորդակցության ցանցերի օգտագործման անհնարինություն,
Զ. Կառավարության կամ հանրային իշխանության որոշումներ, ակտեր, օրենքներ, կարգավորումներ և արգելքներ,
Է. Գործադուլ, ձախողում կամ դժբախտ պատահար ծովային կամ գետային տրանսպորտում, փոստային տրանսպորտում կամ ցանկացած այլ տրանսպորտի մեջ:
Ֆորս Մաժորի ամբողջ ժամանակահատվածում մեր պայմանագրային պարտավորությունների կատարումը ենթադրվում է կասեցված, և կերկարաձգվի միևնույն՝ ֆորս մաժորի ժամանակահատվածին համապատասխան ժամկետով դրա ավարտից հետո: Մենք կներդնենք մեր միջոցները հնարավորինս շուտ Ֆորս Մաժորային իրավիճակի ավարտին նպաստելու կամ այլ միջոցներ գտնելու համար որոնք հնարավորություն կտան մեզ իրականացնելու մեր պայմանագրային պարտավորությունները անկախ Ֆորս Մաժորային իրավիճակի առկայությունից:

12. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ.
Սույն Պայմանները և ցանկացած փաստաթուղթ որին հղում է արվում դրանում կազմում են Կողմերի միջև կնքվող մեկ Ամբողջական Պայմանագիր, փոխարինելով ցանկացած այլ՝ դրան նախորդող, ակտ, պայմանագիր կամ խոստում որը կատարվել է Կողմերի միջև բանավոր կամ գրավոր կարգով:
Կողմերը հաստատում են, որ համաձայնել են կնքել սույն Պայմանագիրը անկախ մյուս կողմի կողմից արված հայտարարության կամ խոստման, կամ որպիսին կարող էր ենթադրվել Պայմանագրի կնքմանը նախորդող բանակցությունների ժամանակ արված հայտարարություններց, պնդումներից: Բացառություն են կազմում միայն այնպիսիք որոնք ուղղակիորեն նշվախ են սույն Պայմաններում:
Կողմերից ոչ մեկը չի ձեռնարկելու որևէ գործողություն մյուս Կողմի կողմից բանավոր կամ գրավոր արված ոչ ճշմարիտ հայտարարության հետ կապված` մինչև Պայմանագրի ամսաթիվը (բացառությամբ եթե նման հայտարարությունը արվել է խարդախությամբ): Մյուս կողմը կարող է ձեռնարկել որևէ գործողություն կարող է լինել բացառապես սույն Պայմաններով նախատեսված՝ Պայմանագրի խախտման կապակցությամբ:

13. ՍՈՒՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔԸ.
Մենք իրավունք ունենք ցանկացած պահի վերանայել և փոփոխել սույն Պայմանները: Դուք գործում եք այն Պայմանների և ընթացակարգերի շրջանակներում որոնք ուժի մեջ են Ձեր կողմից Կայքի օգտագործման կամ յուրաքանչյուր պատվերի տեղադրման ժամանակ, բացառությամբ երբ օրենքով կամ կառավարության որոշմամբ մենք պետք է հետադարձ փոփոխություններ կատարենք նշված ընթացակարգերում, Պայմաններում կամ ԱՏ և Տեղեկանիշ Քաղաքականություններում: Այս դեպքում հավանական փոփոխությունները կազդեն Ձեր կողմից նախկինում արված գնումների վրա ևս:

14. ԿԻՐԱՌԵԼԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ Եվ ԸՆԴԴԱՏՈՒԹՅՈՒՆ.
Կայքի օգտագործումը և ապրանքների գնման պայմանագրերը մեր Կայքի միջոցով ղեկավարվում են և կազմվում են ՀՀ կիրառելի օրենսդրությանը համապատասխան: Եթե դուք խնդիր ունեք մեր Ծառայությունների հետ կապված, խնդրում ենք կապվել մեզ հետ: Մենք կջանանք լուծել Ձեր խնդիրը որքան հնարավոր է սեղմ ժամկետներում: Ցանկացած վեճ կամ Պահանջ, որը ծագում է սույն Պայմաններից կամ կապված է դրա հետ, ներառյալ ոչ պայմանագրային իրավունքներն ու պարտականությունները կապված Պայմանների հատ պետք է հղվեն և վերջնական լուծում ստանան ՀՀ դատարանների կողմից: Ցանկացած տարրընթերցում որը ծագում է կամ կապված է Կայքի օգտագործման հետ ոչ-բացառիկ կարգով ընդդատյա է ՀՀ դատարաններին:
Եթե դուք կնքում եք պայմանագիրը որպես սպառող, ՀՀ տարածքում ընդունելի օրենսդրությամբ սահմանված ձեր իրավունքները այս դրույթով չեն սահմանափակվում:

15. ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ.
Ձեր առաջարկներն ու մեկնաբանությունները միշտ ողջունելի են: Խնդրում ենք ուղարկել մեկնաբանություններն ու առաջարկները հատուկ ձևաթղթով: Ավելին, հասանելի են պաշտոնական պահանջի ձևաթղթեր օգտատերերի և սպառողների համար որոնք կարող եք ստանալ էլ. Փոստի միջոցով նամակ գրելով [E-MAIL] հասցեին կամ այլ հասանելի ձևով: